211652_close_icon
views-count7253 դիտում article-date 23:44 24-06-2019

Իշխանությունները վեթինգի միջոցով մաքրելու են դատական համակարգը ազնիվ, խիզախ, սեփական կարծիք ունեցող դատավորներից. Ռոբերտ Քոչարյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/24/khocharyan/3033737]Tert.am-[/url]ը գրում է. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը [url=https://www.5tv.am/live.html?fbclid=IwAR0NG_Xq4DuMfyqWzR_mv6pHjR73C7oguh1ej3kNOJF8Kjg8FiEmM28LFT4]«5-րդ ալիք»[/url] հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով վաղը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունենալիք դատական հերթական նիստին, ասաց, որ «որևէ սպասելիք չունի այդ դատարանից և դատավորից»: Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ հարցին, որ դատական նախորդ նիստի ժամանակ դատավորը հեռացել է՝ առանց լսելու պաշտպանող կողմի տեսակետը, մասնավորապես Քոչարյանը նշեց, որ դատավորի այդ վարքը չլսված է. «Կարծում եմ՝ այդ սցենարը նախագծված էր՝ լսել մեղադրող կողմին, լսել այս գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին և հետո մի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին՝ իր տեսակետը ներկայացնելուց: Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը»: Քոչարյանը նաև նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու էին «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները հրավիրվել դատարան, քանի որ քննվող գործը 10 սպանությունների դատավարություն չէ. «Սա ուղղակի մի սցենար էր, որը ենթադրում էր ներկայացնել դատախազության, այսօրվա գործադիր իշխանության տեսակետը և զրկել պաշտպանական կողմին այլ տեսակետ հնչեցնելու հնարավորությունից»: ՀՀ երկրորդ նախագահը նաև կարծում է՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է արտահայտվի ժողովրդի կենսամակարդակի ամենօրյա բարձրացումով. «Ժողովրդի սերը պետք է արտահայտվի նրանով, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ ժողովուրդը երեխաներին հագուստով ապահովելու խնդիրներ չունենա, սա է ղեկավարի, առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների շրջանում վեթինգ իրականացնելու հայտարարությանը՝ Քոչարյանը նշեց՝ համոզված է, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են պարզապես իրենց ձեռքը վերցնել իշխանության երրորդ ճյուղը՝ դատականը. «Դատական իշխանությունից Հայաստանում ամենադժգոհ մարդը ես պետք է լինեմ, որովհետև նույն դատարանը, նույն դատավորը մի քանի անգամ անհիմն կայացրել է կալանավորման որոշում և կալանավորում երկարաձգելու որոշում, բայց այն, ինչ արվում է այսօր դատական համակարգի նկատմամբ, չունի նախադեպը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/24/khocharyan/3033737]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր