211652_close_icon
views-count6690 դիտում article-date 21:23 24-06-2019

Մինսկ-2019. Բարեղամ Հարությունյանը հաղթեց 1/8 եզրափակիչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը: Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից: Հայ մարզիկը մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարավ: Այսպիսով, Հարությունյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում: Այդ փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) դուրս է եկել 1/4 եզրափակիչ՝ հաղթելով թուրք Իլյաս Մուչահիտին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր