211652_close_icon
views-count49807 դիտում article-date 20:29 24-06-2019

Սյունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են հերթական որսագողին, ում Niva-ում հայտնաբերվել է սպանված կաքավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, համագործակցելով բնապահպանության նախարարության «Զանգեզուր կոնսոլարտ համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում ժամը 17:00-ի սահմաններում Ճակատեն բնակավայրից ապօրինի որս կատարելու կասածանքով Կապանի ոստիկանություն են բերման ենթարկել Կապանի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է ВАЗ 2121 մակնիշի 19 ՍS 101 համարանիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում էլ հայտնաբերվել է սպանված կաքավ տեսակի թռչուն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Պետրոսյանը խոստովանել է, որ կաքավը որսացել է նույն օրը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում Ճակատեն բնակավայրի հարակից տարածքում իրեն պատկանող որսորդական հրացանով:

Է. Պետրոսյանը հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր