211652_close_icon
views-count1343 դիտում article-date 22:50 24-06-2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ

Հունիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկին (Bram van Ojik)։ Դեսպանը Կանաչների կուսակցության խոսնակին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, բնապահապանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական համագործակցությանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, մշակութային փոխանակումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ խորհրդարանական հարթակներում փոխգործակցության շուրջ։

Նմանատիպ նյութեր