211652_close_icon
views-count6316 դիտում article-date 19:20 24-06-2019

Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը. NEWS.am

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։ [url=https://news.am/arm/news/520251.html?fbclid=IwAR24HOOyQ2CTALgR0GWxXWzVBqQEzfI2ZpGGH7X1dmI7B9__Leyoh34J4eU]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնեց, որ ողջամիտ չի համարում 200.000 դրամ բռնագանձելու որոշումը և այն կբողոքարկի։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/520251.html?fbclid=IwAR24HOOyQ2CTALgR0GWxXWzVBqQEzfI2ZpGGH7X1dmI7B9__Leyoh34J4eU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր