211652_close_icon
views-count1348 դիտում article-date 19:03 24-06-2019

«ՄՅՈւ»-ն մերժել է Նեյմարին Պոգբայով փոխանակելու՝ ՊՍԺ-ի առաջարկը

ՊՍԺ-ն շարունակում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու փորձեր ձեռնարկել: Փարիզցիները մանկունյանցիներին առաջարկել է 26-ամյա ֆրանսիացուն փոխանակել իր հարձակվող Նեյմարի հետ: Նշվում է, որ «Յունայթեդը» մերժել է այդ գործարքը բրազիլացու բարձր աշխատավարձի պատճառով (շաբաթական 900 հազ. ֆունտ, ինչպես նաև «ՄՅՈւ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդի պատճառով, որը ցանկանում է Պոգբային պահել թիմում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբային ցանկանում է ձեռք բերել «Ռեալը», իսկ Նեյմարը հույս ունի վերադառնալ «Բարսելոնա»:

Նմանատիպ նյութեր