1415 դիտում
18:14 24-06-2019
Գուրգեն Հովհաննիսյան. Հաղթելու ցանկությունը մեծ էր
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում թուրք Իլյաս Մուչահիտի նկատմամբ 3։2 հաշվով դժվարին [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/24/1128239/]հաղթանակից[/url] հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին:
«Շատ դաժան մենամարտ էր՝ հատկապես, որ մրցակիցս թուրք էր: Մեծ էր և՛ լարվածությունը, և՛ հաղթելու ցանկությունը։ Եվս մեկ հաղթանակ եւ կունենամ առնվազն բրոնզե մեդալ։ Ամեն ինչ կանեմ հունիսի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտում հաղթելու համար»,- նշեց հայ բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:
Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
09:37 10-08-2021
ՔՊ-ական պատգամավորի մեծ ցանկությունը թիմում չընդունվեց. «Ժողովուրդ»
8228 դիտում
14:02 03-10-2020
Մնացած հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում. փառք մեր բանակին. հաղթելու ենք. Արծրուն Հովհաննիսյան
16691 դիտում
15:04 10-10-2020
Հաղթելու ենք. այլ կարծիքներ չեն ընդունվում. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
946 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
550 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր