211652_close_icon
views-count1224 դիտում article-date 17:35 24-06-2019

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Առաշնորդության դպրոցի սաներին

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Երևանից ժամանած Առաջնորդության դպրոցի ուսանողներին՝ դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը՝ անդրադառնալով տարածաշրջանի և հակամարտությունների լուծման վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը: Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր են փոխանակվել Արցախի մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, սահմանամերձ բնակավայրերում տնտեսական զարգացման ռազմավարություն մշակելու, բնակչության աճի տեմպի ավելացման, ինչպես նաև Արցախ-Հայաստան հարաբերություններին վերաբերող թեմաների շուրջ: Հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Առաջնորդության դպրոցի սաները Արցախին՝ խորհրդարանի ղեկավարը պատասխանել է, որ կարևոր է հայրենիքի այս հատվածի հանրահռչակումը արտաքին աշխարհի համար, Արցախում ապրելը ու սեփական օրինակով մյուսներին վարակելը:

Նմանատիպ նյութեր