211652_close_icon
views-count24660 դիտում article-date 16:51 24-06-2019

Հրապարակվել են մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձի կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձից կադրեր են տարածվել։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է կալանավորը սգո սրահի բակային տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նստելով արագ փորձում դուրս գալ տարածքից, այնուհետև մեքենայով հարվածում է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվում է և նա դուրս է գալիս տածաքից։ Ավելի վաղ հայտնել ենք, որ «Նուբարաշենի» բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել եւ բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները: Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են վնասազերծել նրան: Փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված եւ վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր