211652_close_icon
views-count3133 դիտում article-date 16:48 24-06-2019

Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ. Հայկ Մարության

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել որոումներից մեկում, որով նախատեսվում է «Արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքներ» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 110 մլն դրամով, Դավթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան եւ Կիեւյան փողոցերի արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացվելու է ՄԱԶԾ-ի աջակցությամբ քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բանձրացմանն ուղղված ծրագրերով: Փողքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցնել 110 մլն դրամով վերոնշյալ ծրագրի իրականացման համար: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ մինչեւ տարեվերջ այս երկու վարչական շրջաններում լուսատուների փոփոխությունն ամբողջությամբ իրականացնեն: Նրա խոսքով, Նուբարաշենում 8 հա տարածքի վրա կիրականացվեն ծառատնկման աշխատանքներ, անտառապատ տարածք է լինելու: Նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ճանապարհներն այսօր ավելի բարվոք վիճակում են: բացի այդ, Նուբարաշենի աղբավայրի ծածկման աշխատանքներ են իրականացվում, որ շոգ եղանակներին հրդեհներ տեղի չունենան: Փոխքաղաքապետի խոսքով, այս պահի դրությամբ լուսատուների փոփոխության արդյունքում խնայողությունը կազմել է 32 մլն դրամ, մինչեւ տարվա վերջ կկազմի 70 մլն դրամ: Սրան արձագանքեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Մի խոսքով, Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանները սկսելու են թանկանալ»:

Նմանատիպ նյութեր