211652_close_icon
views-count34301 դիտում article-date 16:30 24-06-2019

Աշխարհ կանգնիր, իջնող կա. դոկտոր Դավիթը տարակուսանք ունի. ինչո՞ւ է ԵՊԲՀ-ն օգնում վիրավոր զինվորներին. «Ասա՝ ինչ ես ծխում դու, կասեմ՝ ինչ մտքեր կարտահայտես»

Քանի որ, ԵՊԲՀ-ն թափանցիկ աշխատելաոճ է որդեգրել, որոշեցինք հանրայնացնել ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանի գրությունը Համալսարանին: Հարգարժան հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանը հարցնում է, թե ինչու է ԵՊԲՀ-ն աջակցում Զինվորների տան աշխատանքներին: Հարցերը ստորև. 1. Ի՞նչ միջոցներով է վերանորոգվել Զինվորի տուն ՀԿ-ին հատկացված տարածքը: 2. Ո՞վ է կայացրել այդ որոշումը՝ վերանորոգել տարածքը և տալ ՀԿ-ին անհատույց օգտագործման: 3. Համալսարանի ո՞ր կանոնադրական խնդիրների համար է այդ վերանորոգումը իրականացվել և այնուհետև տարածքը հանձնվել է ՀԿ-ին: 4. Ինչու՞ նույն ծառայությունը չի մատուցվում հենց համալսարանի կողմից: Պատասխանենք հակիրճ, մանրամասն կարձագանքենք սահմանված ժամկետում`նույն թափանցիկությամբ: ԵՊԲՀ-ն իր բյուջեից, որևէ լումա չի տրամադրել Զինվորների տան վերանորոգմանը:Զինվորների տան տարածքը գտնվում է ԵՊԲՀ-ի հաշվեկշռում՝ տեղեկությունը կարելի է ճշտել Պետական գույքի կառավարման վարչությունից, տարածքը հանձնված չէ ՀԿ-ին: Տեղեկացնեմ նաև, որ ԵՊԲՀ-ն պաշտոնապես, սահմանաված ժամկետում, կպատասխանի գրությամբ առկա մյուս հարցերին, նույն թափանցիկությամբ, մասնավորապես Հիմնադրամի կողմից օտարված բոլոր հիմնական միջոցների ցանկը կտրամադրի / նման ցանկ չկա, քանի որ հիմնական միջոց օտարված չէ, աշխատավարձների ցանկը, եկամտային հարկի մասին տեղեկատվություն և այլն: Հ.Գ. Զինվորների տան վերաբերյալ հարցերը ուղարկվել է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին ևս.

Նմանատիպ նյութեր