211652_close_icon
views-count90765 դիտում article-date 15:45 24-06-2019

Երևանում փողոցը թույլատրելի հատվածով անցած քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի պետին մահվան ելքով վրաերթի ենթարկած Nissan-ի 25-ամյա վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախաքննությամբ պարզվել է, որ հետիոտնը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով չկարգավորվող հետիոտնի անցման գծանշանի վրայով, և այդ ժամանակ Ի. Դանիելյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Նալբանդյանին, ով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/03/1123864/?fbclid=IwAR3jF-kNBfud30ojKoesn6oK_xlZJpb-8_OuriIJ5_X-poAHNwgls2C7rJI]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 2-ին Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նալբանդյանը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր