211652_close_icon
views-count1402 դիտում article-date 15:30 24-06-2019

Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հունիսի 21-24-ը գտնվում էր Իտալիայի Հանրապետությունում` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի 2020-2021 թվականների բյուջեն: Այցի ընթացքում Արտակ Քամալյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի նեկայացուցիչների հետ: Քննարկվել է գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխնախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ: Զրույցի ընթացքում նախանշվել են Հայաստանի և ՊԳԿ-ի միջև համագործակցության առավել արդյունավետ ուղությունները: Նիստի ընթացքում փակ քվեարակությամբ ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Չինաստանի ներկայացուցիչ Ցյույ Դունյույը:

Նմանատիպ նյութեր