211652_close_icon
views-count61306 դիտում article-date 13:45 24-06-2019

Toyota Land Cruiser Prado-ի վարորդը խախտումն անելուց հետո զարմացած ասում էր. «Էս ո՞նց մտա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայության արդյունքում ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել մեծ թվով տրանսպորտաին միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները. ավտոմեքենաները վարելիս չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, որոշ դեպքերում էլ գերազանցել են սահմանված արագությունը՝ մեքենաները վարել են հանդիպակաց երթևեկելի գոտիով ու մայթերով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Toyota Land Cruiser Prado մակնիշի 880 XX 08 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով Սայաթ-Նովա պողոտայով, ժողովրդի լեզվով ասած՝ «պռոտիվ» մուտք գործեց դեպի Մաշտոցի պողոտա՝ կանգնելով Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու հատվածում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր