211652_close_icon
views-count1556 դիտում article-date 13:21 24-06-2019

Մահացել է Բոռի դերակատար, հայտնի դերասան Անդրեյ Խարիտոնովը

60 տարեկան հասակում կյանքից հեռացլ է խորհրդային և ռուս հանրահայտ դերասան Անդրեյ Խարիտոնովը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ռեժիսոր Վիտալի Մանսկին: «Այդպիսին է կյանքը… Ցավակցում եմ բոլորին, ովքեր նրան հիշում են ու սիրում»,- գրել է Մանսկին: Դերասանի կինը՝ Օլգա Սմիրյագինան, նույնպես հավաստել է նրա մահը: Նա նշել է, որ Խարիտոնովին կհուղարկավորեն Կիևում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարիտոնովը պայքարում է ուռուցքաբանական հիվանդության դեմ։ Խարիտոնովի ամենահայտնի դերը դարձել է Արթուր Բերտոնը՝ «Բոռը» ֆիլմում: Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սև կեռնեխների» գաղտնիքը», «Անտեսանելի մարդը», «Նռնագույն կղզիներում» կինոնկարները:

Նմանատիպ նյութեր