211652_close_icon
views-count1140 դիտում article-date 11:17 24-06-2019

ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նրանով նախատեսվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուները պետք է ընտրվեն մրցութային կարգով: Նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 5 պատամավոր։ Նախագիծը նպատակ ունի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին:

Նմանատիպ նյութեր