211652_close_icon
views-count2474 դիտում article-date 09:33 24-06-2019

Էրդողանի՝ մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված։ «Էրդողանի՝ մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,-գրել է Փայլանը։ Նշենք, որ հունիսի 23 -ին Ստամբուլի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է պարտությունը և շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին։

Նմանատիպ նյութեր