211652_close_icon
views-count6023 դիտում article-date 23:06 23-06-2019

Պատանեկան ԵԱ. Մենուա Յարիբեկյանը բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Մենուա Յարիբեկյանը (71 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատենական առաջնության բրոնզե մեդալակիր: Քառորդ եզրափակչում հայ պատանի ըմբիշը 3-7 հաշվով պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Կուտչուաշվիլիին, որը պայքարելու է ոսկե մեդալի համար: Դա Յարիբեկյանին հնարավորություն տվեց մասնակցելու սփոփիչ գոտեմարտին, որում մեր ներկայացուցիչը 10-0 հաշվով հաղթեց հունգարացի Բալինտ Նեմեսին ու պայքարի դուրս եկավ բրոնզե մեդալի համար: Յարիբեկյանի մրցակիցը մոլդովացի Լիլիան Բալանն էր: Հայ մարզիկը հաղթանակի հասավ 6-4 հաշվով և նվաճեց բրոնզե մեդալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր