211652_close_icon
views-count48293 դիտում article-date 18:22 23-06-2019

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Ford-ը և Opel-ը, կա վիրավոր. ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Ford-ի վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արգիշտի Թադևոսյանի վարած Opel Vectra մակնիշի 10 LS 797 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 40-ամյա Միխայիլ Ֆեջանովի վարած Ford մակնիշի 36 DX 778 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև «ՍԻԼ Ինշուրանս» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, իսկ դեպքի վայր ժամանած մի քաղաքացի, ով ներկայանում էր որպես Ford-ի վարորդի բարեկամ, համոզում էր ՃՈ ոստիկաններին ու հետաքննիչին, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «ԳԱԻ պլաշչադկա»», սակայն՝ անօգուտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր