3528 դիտում
23:46 23-06-2019
Վրաց ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել հակառուսական մարզաշապիկներով
Վրաստանի առաջնության մի քանի թիմեր միացել են բողոքի ակցիաներին՝ առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ մտնելով խաղաշապիկներով, որոնց վրա հակառուսական կարգախոսներ են եղել:
Մասնավորապես, նման մարզաշապիկներով են խաղադաշտ մտել Քութայիսիի «Տորպեդոն», Թբիլիսիի «Լոկոմոտիվը» և «Ռուսթավին»:
Օրինակ, Քութայիսիի թիմի ֆուտբոլիստները Ցխալտուբոյի քաղաքի մարզադաշտ են մտել սև մարզաշապիկներով՝ կարգախոսներ պատկերված: Մնացած թիմերը Թբիլիսիում Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտ են մտել սպիտակ մարզաշապիկներով՝ հակառուսական կարգախոսներով:
«Մենք Վրաստանից ենք և Ռուսաստանը օկուպացրել է մեր երկիրը», նշված է «Տորպեդոյի» ֆեյսբուքյան էջում:
Ուշագրավ է, Քութայիսիի «Տորպեդոյի» այս ակցիային հակառուսական մարզաշապիկներով են եղել նաև Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 2 ֆուտբոլիստ. պաշտպան Վախթանգ Նիբիերիձեն և կիսապաշտպան Նոդար Քավթարաձեն:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ ռուսական պատվիրակության անդամներից մեկը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նստել էր վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2491 դիտում
22:57 04-07-2019
Վրաց ռեգբիստներին մոսկովյան ակումբից հեռացրել են «հակառուսական ժեստի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2775 դիտում
12:58 05-09-2015
Սարգիս Հովսեփյան. Իրենց վատ դրսևորած ֆուտբոլիստները հետագայում խաղադաշտ չեն մտնի
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը