211652_close_icon
views-count1274 դիտում article-date 19:24 23-06-2019

Մինսկ- 2019․ Արթուր Հովհաննիսյանը հաղթեց 1/8 եզրափակիչում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում շարունակվում է մրցումային երրորդ օրը։ Հունիսի 23-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները։ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը բելառուս Եվգենի Կարմիլչիկն էր։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Այս փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 25-ին։ Այսօր Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Նմանատիպ նյութեր