211652_close_icon
views-count1740 դիտում article-date 18:43 23-06-2019

Մինսկ-2019. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց հայ մարզիկներին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։ Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը ողջունեց մարզիկներին եւ հետաքրքրվեց, թե արդյոք կան խնդիրներ կամ չլուծված հարցեր: «Հույս ունեմ, որ մենք մեդալներով կվերադառնանք Հայաստան՝ հաղթական և շատ ուրախ։ Տեղյակ եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա զուտ օրակարգային հանդիպում չէ, ցանկանում եմ անկեղծ ասեք, որ եթե կան որոշ խնդիրներ, լուծենք»,- խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։ ՀԱՕԿ նախագահը նշեց նաև, որ հետևում է մարզիկների ելույթներին և նրանց կողքին է ցանկացած պահի։ Մարզիկներն էլ իրենց հերթին նշեցին, որ ամեն բան կարգին է, տրամադրվածությունն էլ՝ մարտական։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր