211652_close_icon
views-count2879 դիտում article-date 13:06 23-06-2019

Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից

Վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ է առաջարկել, հայտնում է [url=https://sputnik-georgia.ru/society/20190622/245685195/V-Moskvu-cherez-Erevan-gruzinskaya-aviakompaniya-predlagaet-passazhiram-tranzitnyy-reys-.html]sputnik-georgia.ru[/url]-ն: Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/21/1128055/]հրամանագիր[/url], որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին: «Ստեղծված իրավիճակում Georgian Airways-ն իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային չվերթներ է առաջարկում»,- ասվում է վրացական ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում:

Նմանատիպ նյութեր