211652_close_icon
views-count6839 դիտում article-date 12:50 23-06-2019

Վրաստանում կատարվող իրադարձությունների հետևանքով կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հնարավոր հետևանքներին: Նա, մասնավորապես, գրել է. «Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից հետո Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»»։

Նմանատիպ նյութեր