211652_close_icon
views-count9120 դիտում article-date 15:15 23-06-2019

ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Քրիստինա Սահակյան. «Լուսնիկա»

Երգչուհի [url=https://www.facebook.com/profile.php?id=100000659591279&__tn__=%2CdCH-R-R&eid=ARCXewmDUmqCFte70e7GlA9IImzbWlOydN13TODWwvT05Q4m7BO_LJ-cEH0CANfw54xx9L5Q9cSV7b2U&hc_ref=ARRaCNQyxWOYEtJ3xX3yhjFDlylVjtjTAgOeRnYxhal5I-Y7o8-lGWWh8fqT-ogbCjI&fref=nf]Քրիստինա Սահակյանը[/url] ներկայացրել է Համշենի բարբառով իր նոր՝ «Լուսնիկա» երգի տեսահոլովակը: Գործիքավորումը՝ Ասատուր Դեմիրճյանի Երգի՝ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառումը և թարգմանությունը՝ Սերգեյ Վարդանյանի [b]Լուսնիկա (Համշեն)[/b] Աչվիս դէսավ, Աչվիս լուսէ փաց մէնաց, Թէվէս էրգէնցուցի, Թէվէս գախ մէնաց, Մէնէնագ իմ, Լուսնիկա, Բէդ գէնին, այէ այէ: Աչվիս էլլա, աչվիս դէսավ, փութ այի, Քէզի օմա սէրդիս մէչէ դաղ այի, Գուրմէթ ափուս' քէզի հէդէ լաֆ այի, Նիյազ դէսա, անուշ-անուշ բաչ այի, Մէնէնագ իմ, Լուսնիկա, Բէդ գէնին, այէ այէ: [b]Լուսնիկա (թարգմանություն)[/b] Աչքս տեսավ, Աչքս բաց մնաց, Ձեռքս երկարեցի, Ձեռքս կախ մնաց, Միայնակ եմ, Լուսնիկա՛, Սպասում եմ, արի, արի: Աչքս դուրս գա, աչքս տեսավ, նայեցի, Քեզ համար սրտիս մեջ տեղ արեցի, Նկարդ ափիս մեջ քեզ հետ զրուցեցի, Երազ տեսա, անուշ-անուշ համբուրեցի, Միայնակ եմ, Լուսնիկա՛, Սպասում եմ, արի, արի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր