211652_close_icon
views-count86748 դիտում article-date 10:53 23-06-2019

Երևանում 29–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Ջանիկ Մկրտչյանը իր վարած Opel մակնիշի 35 VN 130 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Կարինե Սարգսյանին, 62-ամյա Գայանե Դանիելյանին, 42-ամյա Վարդան Ավագյանին և 48-ամյա Վախթանգ Ավագյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Կ. Սարգսյանը, Գ. Դանիելյանը տեղափոխվել են Սուրգ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Վ. և Վ. Ավագյանները՝ Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ հետիոտները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով և լուսակիրը ցույց է տվել, որ պետք է նրանք անցնեն: Հետաքննիչի հանձանարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը և ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր