211652_close_icon
views-count20612 դիտում article-date 11:47 23-06-2019

Այսօր Եռաբլուրում կկատարվի ազատամարտիկ, գնդապետ Մուշեղ Բաբայանի հուղարկավորության արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 23-ին, տեղի կունենա Ջերմուկի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Մուշեղ Բաբայանի՝ Ջերմուկի Համոի հուղարկավորությունը: Հրաժեշտի արարողությունը կսկսի 13:00-ին, Երևանի Աջափնյակ թաղամասի Գրիգոր Հասրաթյան փողոց, 25/3 շենք հասցեում գործող «Զոլեր» սգո սրահում: 14:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում, Մուշեղ Բաբայանի աճյունը զինվորական կարգով կհանձնվի հողին: Մուշեղ Վահագնի Բաբայանը ծնվել է 1957-ի հուլիսի 20-ին, Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում 1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ 1989ին ավարտել է Տյումենի ինդուստւիալ ինստիտուտը, իսկ պատերազմից հետո՝ 2002-ին Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։ 1991-1992 թվականներին եղել է ջոկատի, 1992-1993 թվականներին՝ վաշտի, 1993-1994 թվականներին՝ գումարտակի, 1994 թվականից՝ N զորամասի հրամանատար։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ և այլն), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն և այլն), Ֆիզուլիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտագործողությունների ընթացում ստացե; է ծանր վիրավորումներ, սական չլքելով կռվի դաշտը, շարունակել է կատարել իր հրամանատարական պարտականությունները: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Երկար տարիներ եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1999-ից՝ ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին համախմբելով իր հին, մարտական ընկերներին և անկախ Հայստանի կանոնավոր բանակում մարտական ծառայություն իրականացրած երիտասարդ տղաներին՝ ստեղծել է «Հայդուկ» կամավորականների ջոկատը և մեկնել Արցախյան առաջնագիծ: Մահացել է սույն թվականի հունիսի 21-ին, երկարատև ծանր հիվանդության հետևանքով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր