211652_close_icon
views-count1388 դիտում article-date 19:16 22-06-2019

Մինսկ 2019․ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեցին որակավորման փուլը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի են դուրս եկել հրաձիգներ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը, որոնք հանդես եկան 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։ Այս վարժության երկու կրակահերթերից յուրաքանչյուրին մասնակցում է 16 թիմ։ Պողոսյանը և Բաբայանն առաջին կրակահերթում գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 12-րդ տեղը և չհաղթահարեցին որակավորման փուլը։ ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 2 կրակահերթերի արդյունքում մեր մարզիկները զբաղեցրին 23-րդ տեղը։

Նմանատիպ նյութեր