3250 դիտում
17:48 22-06-2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները տեսակցել են Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին
Հայաստանի արտործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր
տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ
քաղաքացի Մինաս Մինասյանին։
Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու
նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։
Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի
ներկայացուցիչները։
Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի
և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության
հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ
ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի
միջև։
Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան,
որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։
Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը
կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում»։
Նմանատիպ նյութեր
868 դիտում
17:09 03-08-2023
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին
808 դիտում
22:04 22-09-2023
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը