2342 դիտում
10:01 22-06-2019
Անորոշ ու վտանգավոր հայտարարություն Մինսկի խմբից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։
Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան հայ զինծառայողների սպանությանը։ Մինչդեռ երեկ տարածած հաղորդագրության մեջ համանախագահներն ընդամենն «ափսոսանք են հայտնում» զոհերի առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ են անում։ Ընդամենը։
Առանց որևէ հասցեականության ու կոնկրետության։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում նաև նախկին որևէ համաձայնություն, այդ թվում և առաջին հերթին՝ այն համաձայնությունները, որոնց համաձայն՝ կողմերը պարտավորվում են սահմանային մշտադիտարկման հնարավորություն ստեղծել և ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի անդամների թիվը։ Համանախագահներն ընդհանրապես որևէ փաստաթղթի հղում չեն կատարում։
Եվ դա որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ է ու տեղավորվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ։
Համանախագահներն էլ, թերևս, հետևում են այդ տրամաբանությանը և ամբողջությամբ մոռացության են մատնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի այս անորոշ ու ոչինչ չասող հայտարարությունը շատ մտահոգիչ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, իսկ այդ երկրի նախագահն էլ օրերս հայտարարեց ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելացնելու մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5082 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
3047 դիտում
14:50 15-10-2014
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբից «պահանջել է» զբաղվել իր դիվերսանտների ազատման հարցով
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»