211652_close_icon
views-count1647 դիտում article-date 23:00 21-06-2019

Մինսկ-2019. Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։ +91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանն էր։ Հայ բռնցքամարտիկը 3։2 հաղթանակ տարավ և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Իլյաս Մուչահիտը։ Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտեր կկայանան հունիսի 24-ին։

Նմանատիպ նյութեր