211652_close_icon
views-count56085 դիտում article-date 22:14 21-06-2019

ՔՊ պատգամավորը կրիմինալ դեմքերի ու հեռուստաաստղերի հետ երևանյան ակումբում վայելել է իր երեկոն. Newsbook.am

[url=http://newsbook.am/?p=133284&l=am&fbclid=IwAR2e27Gp16XyurqPScJkniL_mVh2yhcF4N9ckHldEJLmcdkes0fXtgG-_gs]Newsbook.am[/url]-ը գրում է. Երևանի կենտրոնում գտնվող Լա Սկալա ակումբ-կարաոկեն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին զգալու արքայական վայելքի համը: Այսպիսին է այս ակումբի բնութագրիչը համապատասխան պորտալներում: Եվ ահա արքայական վայելիքը համն զգալու համար ուրբաթ օրը այս ակումբում են հյուրընկալվել հեղափոխության ալիքով հայտնի դարձածները, ԱՄՆ-ից վտարված կրիմինալ դեմքերն ու ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվողները: Նրանց ուղեկցել են, ասենք, մերկ լուսանկարների տարածմամբ միմյանց հետ մրցակցող աստղեր-հեռուստադեմքերը՝ երեկոն դարձնելով իսկապես անմոռանալի: ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն տարբեր առիթներով վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, իր երեկոն է անցկացրել ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի եւ ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որին հանցագործ շրջանակներում կոչում են Չաղ Ռուստամ: Տղամարդկանց միջավայրը գունազարդել են հեռուստաաստղեր Շուշան Երիցյանն ու ԹԻՎ 5 հեռուստաընկերության նոր դեմք Սյուզաննա Սեդրակյանը: Համաձայնեք՝ հետաքրքիր միքս է: Հեղափոխական օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած, այնուհետեւ ՀՀ վարչապետի վստահությանն արժանացած ու ՔՊ-ից պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը նախընտրում է այն մարդկանց ընկերակցությունը, որոնց արժեհամակարգը հոգեհարազատ էր նախկիններին, որոնք իրենց վարքաբանական նորմերով, կենցաղով ու կենսագրությամբ մշտապես եղել են Փաշինյանի քննադատության թիրախը: Հեղափոխությունն արվել է հենց այս տեսակին քաղաքականությունից զտելու, քաղաքացիական հասարակությունից տարանջատելու համար:  Նախկինների շրջանում դժվար է հիշել որևէ պատգամավորի, որն անթաքույց ժամանակ կանցկացներ Պզոյի ու հետախուզվող Ռուստամների հետ: Չնայած մեզ հայտնի է այդպիսի մեկ պատգամավորի անուն՝ Սաշիկ Սարգսյան: Հիմա Հայկ Սարգսյանն է հավակնում այդ դերին: Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=133284&l=am&fbclid=IwAR2e27Gp16XyurqPScJkniL_mVh2yhcF4N9ckHldEJLmcdkes0fXtgG-_gs]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր