211652_close_icon
views-count17790 դիտում article-date 19:48 21-06-2019

Լավագույն ավանդույթները «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ում շարունակվում են. խրախուսվել են զինված հարձակումը չեզոքացրած ոստիկանը և քաղաքացին, իսկ 6-ամյա աղջնակին ցուցաբերվել է հատուկ ուշադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վաչության նախագահ Արտավազդ Սարգսյանը այցելեց Նոր Նորքի մասնաճյուղ, որտեղ աշխատանքային ավարտից հետո փոքրիկ միջացառում էր կազմակերպվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչության նախագահ Ա. Սարգսյանը շնորհակալագիր և դրամական պարգև հանձնեց ՀՀ ոստիկանության պետական պահապնության գլխավոր վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կրտսեր սերժանտ Հայկազ Մայիլյանին, ով ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու համար կարողացել էր հունիսի 10-ին զինված տղամարդու ներխուժումը կանխել մասնաճյուղ: Հ. Մայիլյանը և այդ պահին բանկում գտնվող 6-ամյա Ռուբինա Մարգարյանը, ով Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան է, և Երևանի բնակիչ Նելսոն Ստեփանյանի հետ ցուցաբերել էին խիզախություն և աջակցել էին ոստիկան Հ. Մայիլյանին՝ զինված հանցագործին վնասազերծելու մեջ: Վարչության նախագահի հատուկ ուշադրությանն արժանացավ 6-ամյա Ռուբինան, ով ծնողների հետ միասին այսօր հրավիրվել էր պարգևատրման ու խրախուսման և վարչության նախագահի կողմից երեխային հանձնվեցին նվերներ, այդ թվում՝ նաև մայրաքաղաքի ամենախոշոր ժամանցային կենտրոններից մեկի նվեր-քարտ, որպեսզի երեխան ընտանիքի հետ միասին իրենց ուրախ ժամանցն անցկացնեն կենտրոնում: Այն, որ երեխաները մշտապես գտնվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ուշադրության կենտրոնում՝ դա անհերքելի փաստ է: Դրա վառ ապացույցը զինված ավազակային հարձակման միջադեպից բառացիորեն մի քանի օր առաջ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը մի իսկական տոն էր կազմակերպել տասնյակ երեխաների համար: Մեկնարկել էր «Միասին նկարենք հուսալի ապագա» ակցիան «ՄԱՆԿԻԿ» ավանդի ուշագրավ պայմաններով: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը վստահ ու համոզված է եղել, որ ոչինչ չի կարող խաթարել մեր մանուկների հուսալի ապագան և վարչության նախագահ Ա. Սարգսյանը Ռուբինային ցանկացավ թե՛ մարզական, թե՛ ուսումնական նորանոր հաջողություններ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/11/1127085/?fbclid=IwAR2cES-Gj9KuPAu6-dcsTm8lYadb72Z3OtJZ8fVFy5Okva7KW9kiYZLFBsg]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 10-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բննակիչ՝ 46-ամյա Վազրիկ Միքայելյանը։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար, ով հունիսի 10-ին, ժամը 16։45-ի սահմաններում որսորդական հրացանով զինված սպառնալիքներ տալով մուտք էր գործել Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որտեղ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը, վտանգելով իր կյանքը, բանկի աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել էին զինված քաղաքացուն, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։ Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, կրակոցի արդյունքում էլ վնասվել էր բանկի գրասենյակի առաստաղը։ Արդեն ժամանած ոստիկանները Վ. Միքայելյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանն աշխատում է «Երևան-Տրանս» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր