հիմնական կայք
Լրահոս

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։


Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։

Առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, որը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից:

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ռումինացի Ռոբերտ Ժիրատուի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով: 1/8 եզրափակիչում հունիսի 24-ին նրա մրցակիցը կլինի իռլանդացի Կուրտ Վալկերը։

Հունիսի 21-ին ռինգ դուրս կգան նաև 69, 75, 91 և +91 կգ քաշային բռնցքամարտիկները:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք