211652_close_icon
views-count2322 դիտում article-date 16:05 21-06-2019

«Բարսելոնան» Նեյմարի համար ՊՍԺ-ին առաջարկել է 100 մլն եվրո և Կոուտինյոյին

«Բարսելոնան» շարունակում է քայլեր ձեռնարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու ուղղությամբ: Կատալոնական ակումբը փարիզցիներին Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել. 100 մլն եվրո և կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Վատ հարաբերությունների պատճառով ակումբները ուղիղ կոնտակտի չեն գնում, այլ միայն՝ միջնորդների շնորհիվ: Այս հարցում նրանց օգնում են գործակալներ Պինի Զահավին և Կիա Զուրաբչանը (Կոուտինյոյի գործակալը): Բանակցությունները սպասվածից ավելի լավ են ընթանում: ՊՍԺ-ին դուր է գալիս Կոուտինյոյի տեղափոխության հետ կապված տարբերակը, իսկ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին: Կատալոնացիները ՊՍԺ-ին առաջարկել էին ընտրել Իվան Ռակիտիչ – Սամյուել Ումտիտի զույգից որևէ մեկին, որպեսզի ավելի քիչ վճարեն, սակայն Կոուտինյոյի տարբերակը՝ գումարած 100 մլն, առավել հավանական է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կոուտինյոն պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ:

Նմանատիպ նյութեր