211652_close_icon
views-count1312 դիտում article-date 16:36 21-06-2019

Ֆերնանդո Տորեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնական «Սագան Տոսույի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը ավարտեց մարզական կարիերան: Հունիսի 23-ին նա կանցկացնի հրաժեշտի մամլո ասուլիսը: 35-ամյա Տորեսը առավել հայտնի է «Ատլետիկոյում», որի սան էր համարվում, «Լիվերպուլում» և «Չելսիում» իր մրցելույթներով: «Ատլետիկոյի» հետ նա դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և նվաճել Եվրոպայի Գավաթը, «Չելսիի» հետ՝ ՉԼ-ն և ԵԼ-ն, ինչպես նաև՝ Անգլիայի գավաթը: Իսպանիայի հավաքականի կազմում Տորեսն անցկացրել է 110 հանդիպում, խփել 38 գնդակ: Ազգային հավաականի կազմում նա դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր