211652_close_icon
views-count3345 դիտում article-date 12:01 21-06-2019

Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է անում, տեղի ունեցածում մեղադրում Ռուսաստանին․ aliq.ge

«Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որեւէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/naxagaheh-hasarakuthyaneh-xaghaghuthyan-koch-e-anum/?fbclid=IwAR0enX3LBa692DEKEIg_SITpo1OX7Cn_RvJ0EcrSGnM-VikSHj1NcFlS0Hc]aliq.ge[/url]-ն։ «Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որեւէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը», — հավելել է Զուրաբիշվիլին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/20/1127943/]Հիշեցնենք[/url], որ երեկ երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գ. Գախարիայի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուի հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Թբիլիսիում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ Վրաստանի խորհրդարանում ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Սաակաշվիլիի հայտարարությունը, որտեղ նախկին նախագահը ոստիկանությանը կոչ էր անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը:

Նմանատիպ նյութեր