211652_close_icon
views-count4037 դիտում article-date 10:56 21-06-2019

Տիգրան Ուրիխանյանը «բարիշել» է Ծառուկյանի հետ. մանդատը վայր չի դնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները և անհետացել: Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որից հետո Գագիկ Ծառուկյանը վրդովվել էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանին հաջողվել է իր տարաձայնությունները հարթել Գագիկ Ծառուկյանի հետ և մանդատը վայր չդնել: Սակայն այժմ էլ նա անձնական խնդիրների պատճառով երկրից բացակայում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել, թե երբ է Ուրիխանյանը վերադառնալու աշխատանքի, սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի ու չի կարող որևէ հարցի պատասխանել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր