211652_close_icon
views-count110992 դիտում article-date 18:28 20-06-2019

Արտակարգ ու մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. մոր թաղմանը մասնակցող կալանավորը Mercedes–ով դիմել է փախուստի՝ կոտրելով սգո սրահի դարպասն ու այնտեղ կայանված ավտոմեքենաներ. հնչել են կրակոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ և մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 14:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են, սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է սգո սրահի երկաթե դարպասները և դուրս եկել սրահի տարածքից: Նուբարաշենի բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո կալանավորը կրակոցների ձայնից իրար է խառնվել և բախվել սգո սրահի հարևանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները: Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել նրան և ինչպես ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փռեցին ասֆալտին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ, Մ. Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար, իսկ այսօր դատարանը բարի կամք էր դրսևորել նրա նկատմամբ և թույլատրել էր, որպեսզի նա մասնակցի մոր թաղմանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տուժած մեքենայատերերին հետաքրքրում է, թե ով է փոխհատուցելու վնասը, արդյո՞ք ԱՊՊԱ-ն այս պարագայում բարի կամք կդրսևորի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր