211652_close_icon
views-count189710 դիտում article-date 10:01 20-06-2019

Ողբերգական դեպք Երևանում. Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» հայտնաբերվել է կնոջ դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորոությամբ։ Ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ներկայացուցիչները։ Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Այս պահին դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տսանյութը՝՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր