211652_close_icon
views-count4101 դիտում article-date 16:41 19-06-2019

Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդելը հայտարարել է, որ կորցրել է ապացույցներ պարունակող հեռախոսը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրած մոդել Նաջիլա Տրինդադե Մենդես դե Սոուզան երկորդ անգամ է ոստիկանությունում ցուցմունքներ տվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները տուժածին խնդրել են փորձաքննության համար տրամադրել իր բջջային հեռախոսը, սակայն աղջիկը հայտնել է, թե կորցրել է այն: Մոդելի նոր փաստաբան Կոսմե Արաուժոն հայտարարել է, որ հեռախոսը կարող էր մնացած լինել նախկին փաստաբան Դանիլո Գարսիա դե Անդրադեի ավտոմեքենայում: Ավելի վաղ դ Անդրադեն, որը հրաժարվել է աղջկա հետ համագործակցությունից, հայտարարել էր, որ Տրինդադեն չի ներկայացրել իրեն այն պլանշետը, որտեղ՝ աղջկա հավաստիացմամբ, գտնվում է Նեյմարի մեղքը անառարկելիորեն ապացուցող տեսաձայնագրությունը: Աղջիկը հայտարարել էր, որ պլանշետն էլ է կորել: Նշենք, որ Արաուժոն Տրինդադեի արդեն չորրորդ փաստաբանն է: «Ֆերնանդես և Աբրեու» փաստաբանական գրասենյակը, որն ի սկզբանե զբաղվում էր աղջկա գործով, հրաժարվեց նրա հետ աշխատել, քանի որ տուժածը խոստովանել էր, որ սեքսը եղել է փոխադարձ համաձայնությամբ:

Նմանատիպ նյութեր