211652_close_icon
views-count117323 դիտում article-date 14:09 19-06-2019

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 70-ամյա ծերունին բալ հավաքելիս ինքնաշեն աստիճանից վայր է ընկել ամրանի վրա. կնոջ ահազանգով մինչ կժամանեին բժիշկները, նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի այգիներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Գառնիկ Շ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն այգում բալ հավաքելիս է եղել, երբ ինքնաշեն աստիճանը անզգուշաբար ճոճվել է, և ծերունին ընկել է ցանկապատի վրա տեղադրված երկաթե ամրանի վրա;։ Նրան վիրավոր հայտնաբերել է կինը, սակայն, մինչ կժամանեին բժիշկները, Գառնիկ Շ.-ն մահացել է։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ազատ Հակոբյանի գլխավորությամբ, մինչև կժամանի դատական բժիշկը։ Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր