2145 դիտում
15:40 19-06-2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի համար 1.5 միլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի եւ վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:
«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումն ապահովելու հարցում»,-ասել է Քոքսը:
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
16:47 22-09-2016
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային անօդաչուներ մատակարարելու մասին օրինագիծը
2178 դիտում
11:27 10-03-2017
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հաստատել է Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական աջակցության հատկացումը
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել