211652_close_icon
views-count154541 դիտում article-date 11:35 19-06-2019

Երևանում թալանել են «օրենքով գողերի» ու հանցագործ աշխարհի «հեղինակությունների» ահ ու սարսափ համարվող ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Տեղում է եղել նաև փորձաքրեագետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, նա ոստիկանության այն ծառայողներից էր, ով համարվում էր հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողերի» ու «հեղինակությունների» ահ ու սարսափը։ Նա համարվում էր նաև ոստիկանության ամենաօպերատիվ ծառայողներից մեկը, ով բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել ու նախականխել։ Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր