211652_close_icon
views-count2322 դիտում article-date 11:22 19-06-2019

Ազգային ժողովն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկց 76 և դեմ՝ 13 ձայն, 23 պատգամավոր՝ ձեռնպահ: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Նմանատիպ նյութեր