211652_close_icon
views-count80239 դիտում article-date 09:55 19-06-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են Mercedes-ն ու Нива-ն. կան վիրավորներ. Mercedes-ում հայտնաբերվել են կասկածելի թմրամիջոցներ ու դրանց համար օգտագործվող պարագաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի գլխավոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Վազ 2121 մակնիշի 700 ՍՍ 07 համարանիշի և Mercedes մակնիշի 17 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» և Աբովյանի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Վարյանն ու տեսուչ Լևոն Թևոսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում զննության ենթարկելով ավտոմեքենաները՝ ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանը Mercedes-ի մեջ հայտնաբերեց թմրամիջոցի նմանվող և թմրամիջոցի համար օգտագործվող իրեր, որոնք օգտագործվում են հիմնականում «բենզինիստները» և այդ մասին նա տեղեկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, որից հետո այդ ամենն առգրավվեց։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր