211652_close_icon
views-count149759 դիտում article-date 21:45 18-06-2019

Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. նրան, ով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Վազգեն Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայով Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող առևտրի կենտրոնի աշխատակիցները, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վարորդին տեղափոխել են ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի մարզի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Ասրյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին Ռազմական ոստիկանության և ճանապարհային ոստիկանության ծառայողները դեպքի վայրն են պահում, մինչև կժամանի ՃՈ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր