211652_close_icon
views-count2297 դիտում article-date 21:56 18-06-2019

Վիսենտե դել Բոսկե Երևանում հանդիպեց լրագրողների և մարզիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիտղոսակիր Վիսենտե դել Բոսկեն դասախոսեց հայկական լսարանի համար։ Արտոնագրված 180 մարզիչ լսեց աշխարհի և եվրոպայի չեմպիոնի հաջողության գրավականի մասին, տվեց իր հարցերը և ստացավ սպառիչ պատասխաններ։ Ինչպիսի՞ արժեքներով կարելի է ստեղծել ֆուտբոլային թիմի հիմքը՝ անկախ գտնվելու վայրից, ազգային ու կրոնական բազմակիությունից։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ճգնաժամը հանդերձարանում, ինչու՞ է կարևորվում մրցակից ակումբներից ժամանած ֆուտբոլիստների մտերմությունը։ 68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։ Դել Բոսկեն համեմատեց ակումբում և հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկեց հայրենիքից դուրս ունեցած փորձը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքին տվեց բացառիկ հարցազրույց, վերհիշեց 10 տարի առաջ Երևան կատարած այցն ու դժվարին հաղթանակը աշխարհի չեմպիոն դառնալու ճանապարհին։ Ասուլիսում հանդիպեց մարզական լրագրողներին։ Դել Բոսկեի հետ միասին դասախոսեցին նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր