211652_close_icon
views-count2653 դիտում article-date 18:04 17-06-2019

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը: Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝ այն է.«Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»: Խոր Վիրապը մարդաշատ էր: Հանդիսավոր արարողությամբ հիացող մարդիկ, որոնց մեջ նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն էին և օտարերկրյա հյուրեր, երեխաներ, տպավորված էին: Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելեւթյունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա: Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր