211652_close_icon
views-count1676 դիտում article-date 18:19 16-06-2019

Ընտրություններում իմ գլխավոր մրցակցին վնասելու համար պատրաստ եմ ընդունել նույնիսկ օտար երկրից ստացված տեղեկություններ. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ասել էր, թե 2020 թվականի ընտրություններում իր գլխավոր մրացկին վնասելու համար, ինքը պատրաստ է ընդունել նույնիսկ օտար երկրից ստացված տեղեկություններ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4959701.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ‘’Այս երկրում բոլորս պիտի սարսափենք Թրամփի այդ խոսքերից’’, ասում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին: Թրամփին այս հարցում քննադատելուց հետ չեն մնում նաեւ հանրապետականները: Սենատոր Միթ Ռոմնիի խոսքերով, անօրինական է թույլ տալ, որ որեւէ օտար կառավարություն փորձի ներգրավվել ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում: Հիշեցնենք, որ Կոնգրեսի անդամները միաձայն են դատապարտել 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը եւ նրանցից շատերն են այսօր պահանջում ընդունել անվտանգ քվեարկության մասին օրենք: Մի բան, որը կասեցնում է Սենատի մեծամասնության ղեկավար, Թրամփի ջերմ աջակից Միթչ Մաքքոնելը: Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը նշում է նման օրինագծերը, որոնք սպասում են օրենքի վերածվելու որոշման: ‘’Դրանցից մեկը հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամներից մեկի կողմից ներկայացված բանաձեւն է, ըստ որի ընտրարշավի թիմերը պարտավորվում են իրենց նկատմամբ օտար երկրի կողմից աջակցության որեւէ փորձի մասին հայտնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին’’, ասում է Շումերը: ‘’Այսինքն, երբ օտարերկրյա մի միավոր ձեր ընտրարշավին է առաջարկում օժանդակություն, դուք պարտավորվում եք այդ մասին հայտնել ՀԴԲ-ին’’: Վերլուծաբաններն ասում են, թե նման օրենքի ընդունումը դեռեւս դժվար է, հանրապետական զանգվածի կողմից Թրամփի նկատմամբ անվերապահ աջակցության պատճառով: Իսկ հանրապետական այն կոնգրեսականը, որը կփորձի շատ բացահայտ կերպով ընդդիմանալ Թրամփին, վտանգի տակ կդնի կոնգրեսականի պաշտոնում իր վերընտրվելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր